ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               

Կորոնավիրուսից առողջացածների թիվը գերազանցել է 28000-ը

Կորոնավիրուսից առողջացածների թիվը գերազանցել է 28000-ը
26.02.2020 | 14:11

Ավելացել է այն մարդկանց թիվը, որոնց հաջողվել է առողջանալ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Աշխարհում այս վիրուսով հիվանդացած 80422 մարդ է հայտնաբերվել։ Հաստատված դեպքերի թիվը Չինաստանի սահմաններից դուրս 1 օրում ավելացել է 390-ով։ Հիվանդությունից մահացել է 2709 մարդ, առողջացել են 28001-ը։

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ