ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միքայել Մինասյանին հրավիրել են ՀՔԾ

Միքայել Մինասյանին հրավիրել են ՀՔԾ
27.02.2020 | 14:34

ՀՔԾ-ն հաստատում է մամուլում տարածված տեղեկությունը, որ Միքայել Մինասյանին հրավեր են ուղարկել՝ որպես վկա հարցաքննելու համար։ Մինասյանը չի ներկայացել հարցաքննության։ Թե ինչ քրեական գործով է նա վկայի կարգավիճակ ստացել, ՀՔԾ-ն չի մանրամասնում, միաժամանակ հերքելով տեղեկությունը, որ նախկին դեսպանը օրերս Հայաստան է վերադարձել։

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ

իթ Մեզ հետ չես` մեր դեմ ես
Մեզ հետ չես` մեր դեմ ես