ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը ցավակցել է Թուրքիային

Ադրբեջանը ցավակցել է Թուրքիային
28.02.2020 | 14:40

Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային սիրիական Իդլիբ նահանգում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Իդլիբում թուրք զինծառայողների մահվան առնչությամբ: Ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և ամբողջ թուրք ժողովրդին»,- ասվում է Twitter սոցիալական կայքում ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ