ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը
29.02.2020 | 15:20

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հաստատված վարակի դեպքերի թիվը հասել է 62-ի, ուրբաթ տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC): Համաձայն CDC- ի վերջին տվյալների՝ վարակված 62-ից 12-ը նախկինում վերադարձել էին ԱՄՆ արտերկրյա ուղևորություններից:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ