ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը

Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը
29.02.2020 | 15:33

Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով: Օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցչի Ասադուլահ Աբասիի խոսքով, խորհրդարանական նիստերը կդադարեցվեն մինչև հետագա ծանուցումը:
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրովշահին։

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ