ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը համաձայնագիր է ստորագրել «Թալիբան» շարժման հետ

ԱՄՆ-ը համաձայնագիր է ստորագրել «Թալիբան» շարժման հետ
29.02.2020 | 22:33

ԱՄՆ-ը «Թալիբան» շարժման հետ ստորագրել է պատմական համաձայնագիր, որը կարող է վերջ դնել Աֆղանստանում տասնամյակներ շարունակվող զինված հակամարտությանը: Կատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը փուլ առ փուլ դուրս կբերի 18 տարի Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքը, որից հետո թալիբանների և Աֆղանստանի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը բանակցություններ կսկսեն խաղաղության հաստատման շուրջ:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ