ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիայի գավաթի եզրափակիչը նույնպես հետաձգվեց

Իտալիայի գավաթի եզրափակիչը նույնպես հետաձգվեց
29.02.2020 | 22:56

Իտալիայի գավաթի եզրափակիչը նույնպես հետաձգվել է: Մայիսի 13-ի փոխարեն տեղի կունենա մայիսի 20-ին: Սերիա Ա-ի ղեկավարությունը որոշել է հետաձգել 5 հանդիպումներ, որոնց թվում նաև Յուվենտուս – Ինտեր խաղը: Հետաձգված խաղերի համար ընտրվել է մայիսի 13-ը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված տեղափոխել է գավաթի եզրափակիչի օրը:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ