ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակելու մասին

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակելու մասին
01.03.2020 | 16:18

Ես ունեմ երկու դպրոցական երեխա և պատրաստ եմ իրենց դպրոց ուղարկել, որովհետև հանրային առողջապահական վտանգը բարձր չեմ համարում։ Դպրոցական երեխաները պրակտիկորեն որևէ խնդիր չունեն կորոնավիրուսի հետ, երեխաների շրջանում դեպքերը հազվադեպ են՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք դեռ առիթ չենք ունեցել կառավարությունում և ԿԳՄՍ նախարարի հետ խոսելու այս թեմայով, կարծում եմ՝ օրվա ընթացքում դեռ կհասցնենք և որոշման մասին կտեղեկացնենք», - ասաց նախարարը:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ