ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան. Մարտի 1-ը ՀՀ պատմության ամոթալի էջերից է, երբ իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա

Արամ Սարգսյան. Մարտի 1-ը ՀՀ պատմության ամոթալի էջերից է, երբ իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա
01.03.2020 | 16:34

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մարտի 1-ը ինձ համար Աշտարակի ձորի ջրաղացի բակում գարնան առաջին օր տոնելու եղբորս հաստատած ավանդույթն էր, որ 2008-ից հետո վերածվեց սգի, անարդարության և կորուստների խորհրդանիշի։ Հայ ժողովուրդը կորցրեց իր պայքարող ու արժանապատիվ 10 զավակների։ Փառք ու պատիվ իրենց, և թող լույս իջնի իրենց շիրիմներին։ «Հանրապետություն» կուսակցության 500 անդամ ու համակիր դատապարտվեցին տարբեր մեղադրանքներով, 2000 և ավելի անդամներ՝ ընդդիմադիր հայացքների համար հետապնդման ենթարկվեցին, և աշխատելու հնարավորություն չունենալու ու սեփական երկրում մերժված լինելու հետևանքով, լքեցին հայրենիքը ու ցրվեցին աշխարհով մեկ։


Մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի էջերից է, երբ իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա, ու դատվելը չէ այն պատիժը, որ իրենք կրելու են, այլ մարդկանց հիշողությունը և ապագա սերունդների արհամարհանքը, որ հոմանիշ է լինելու իրենց անուն-ազգանուններին։
Թող Աստված ների մեզ ու մեր ժողովրդին մարտի 1-ի համար և պահի ու պահպանի Հայաստանը»։

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ