ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսը ում շունն ա

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսը ում շունն ա
01.03.2020 | 21:43

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում գտնվում է հսկողության տակ, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այս իրավիճակը պատվով և ուժեղացած կհաղթահարենք։ Ցանկացած նորություն դուք կիմանաք մեզանից։ Որևէ ուրիշ աղբյուր չփնտրեք», - ասաց նա։ «Այնպես որ՝ դուխով, ժողովուրդ ջան։ Կորոնավիրուսը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի։ Բայց, իհարկե, պետք է զգոն վերաբերվել, անլուրջ չվերաբերվել և հաղթել», - ընդգծեց նա:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ