ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լարսի ռուսական կողմում կուտակված է 485 բեռնատար և 82 մարդատար ավտոմեքենա

Լարսի ռուսական կողմում կուտակված է 485 բեռնատար և 82 մարդատար ավտոմեքենա
02.03.2020 | 15:27

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Գավառ-Ճամբարակ ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա 485 բեռնատար և 82 մարդատար ավտոմեքենա:

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ