ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին. Ռուսաստանը չի ուզում պատերազմել այլ երկրների դեմ

Պուտին. Ռուսաստանը չի ուզում պատերազմել այլ երկրների դեմ
03.03.2020 | 00:24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ռազմական բյուջեով 7-րդն է աշխարհում: «Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել ոչ մի երկրի դեմ և պայմաններ է ստեղծում, որ ոչ ոքի մտքով չանցնի իր դեմ պատերազմելու», – ասել է Պուտինը: Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պատմել է, որ ԱՄՆ-ի 2020-ին «խելագար բյուջե» է ունենալու՝ 738 միլիարդ դոլարի, որը 16 անգամ գերազանցում է Ռուսաստանի ցուցանիշները:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ