ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պակիստանում գրանցվել է կորոնավիրուսի հինգերորդ դեպքը

Պակիստանում գրանցվել է կորոնավիրուսի հինգերորդ դեպքը
03.03.2020 | 22:23

Պակիստանի առողջապահության նախարարի օգնական Զաֆար Միրզան հաղորդել է կորոնավիրուսի հինգ դեպքի մասին: «Մենք հաստատում ենք դաշնային շրջաններում կորոնավիրուսի հինգերորդ դեպքը: Հիվանդի վիճակը կայուն է, նրան պատշաճ ստուգում են», - գրել է նա Twitter- ում: Միրզան լրագրողներին կոչ է արել հարգել հիվանդի և նրա ընտանիքի գաղտնիության իրավունքը:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ