ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել
03.03.2020 | 22:29

Տոկիոյում 2020-ի ամառային Օլիմպիական խաղերը հնարավոր է հետաձգվեն մինչև տարեվերջ՝ կորոնավիրուսի պատճառով: «La Gazzetta dello Sport»-ի իտալական հրատարակությունը մեջբերում է Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սեյկո Հաշիմոտոյին, որ Ճապոնիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիրը թույլ է տալիս երկրին հետաձգել խաղերը: Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն Տոկիոյում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ