ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններ են Սիրիայում

Ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններ են Սիրիայում
03.03.2020 | 22:36

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի օրը հրաման է արձակել Ազգային խորհրդում (միապալատ խորհրդարան) ընտրություններ անցկացնելու մասին:
«Ասադը հրաման է արձակել, որով 2020-ի ապրիլի 13-ը՝ երկուշաբթին, հայտարարվում է Ազգային խորհրդի երրորդ գումարման պատգամավորների ընտրության օր», - ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ