ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան և ԵՄ-ն միմյանց մեղադրում են միգրացիոն ճգնաժամի մեջ

Թուրքիան և ԵՄ-ն միմյանց մեղադրում են միգրացիոն ճգնաժամի մեջ
04.03.2020 | 13:24

Թուրքիան և Եվրամիությունը միմյանց մեղադրում են միգրանտների նոր ճգնաժամ առաջացնելու մեջ։ Թուրքիան պնդում է, որ Եվրամիությունը չի վճարել միգրանտներին պահելու համար նախատեսված ամբողջ գումարը:ԵՄ-ն պնդում է, որ չի կարելի փախստականներին օգտագործել քաղաքական ճնշում գործադրելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բրյուսելին սպառնացել էր փախստականների նոր ներհոսքով, եթե Եվրամիությունը չպաշտպանի Անկարայի դիրքորոշումը սիրիական հակամարտության հարցում: Այսօր ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը մեկնում է Թուրքիա:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ