ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանում կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում ավելացել են 800-ով

Իրանում կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում ավելացել են 800-ով
04.03.2020 | 14:00

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 800-ով՝ հասնելով 2336-ի, վարակից մահացածների թիվը հասել է 77-ի՝ հայտնել է առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռաիսին: «Վերջին տվյալների համաձայն՝ վարակման նոր դեպքերը 825-ն են, մահվան ելքով դեպքերը՝ 11-ը: Ուրախացնում է, որ 435 մարդ ապաքինվել է»,- հաղորդել է փոխնախարարը:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ