ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը
04.03.2020 | 21:00

Թուրքիայի՝ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը, որ վերջին անթաքույց է, ստեղծում է լուրջ տարածաշրջանային սպառնալիքներ, այդ թվում՝ հումանիտար մարտահրավերներ, ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Վստահ ենք, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով Սիրիայում ապրող բոլոր խմբերի, այդ թվում՝ էթնիկ և կրոնական խմբերի շահերը», - ասաց նա:

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ