ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսրայելում 1000 դպրոցականներ կարանտինի մեջ են

Իսրայելում 1000 դպրոցականներ կարանտինի մեջ են
04.03.2020 | 21:02

Իսրայելցի հազար դպրոցականներ կարանտինի մեջ են առողջապահության նախարարության ցուցումով: «Բրեների շրջանային խորհրդի դպրոցի աշակերտները մեկուսացվել են: Կարգադրությունն արվել է, երբ 9-րդ դասարանի աշակետներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով», - ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Դպրոցականը COVID-19-ով վարակվել է խաղալիքների խանութում, որտեղ աշխատում էր Իտալիայում կորոնավիրուսով վարակված մի իսրայելացի:

Դիտվել է՝ 1530

Մեկնաբանություններ