ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
04.03.2020 | 21:04

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո պատգամավորները հայտնել են, որ Գոնչարուկի դիմումը բավարարվել է, և որ նա այլևս վարչապետ չէ, բայց խորհրդարանի քվեարկության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:
35-ամյա Գոնչարուկը վարչապետ էր նշանակվել անցած տարվա օգոստոսին:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ