ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ ղեկավարներն այցելել են Թուրքիա

ԵՄ ղեկավարներն այցելել են Թուրքիա
04.03.2020 | 21:15

ԵԽ նախագահ Շառլ Միշելը և արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն ասյօր ժամանել են Անկարա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ԱԳնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ նրանք քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակն ու դեպի Եվրոպա փախստականների վերսկսված հոսքի խնդիրները, որոնք առաջացել են Թուրքիայի կողմից սահմանները բացելու հետևանքով:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ