ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մայքլ Բլումբերգն ինքնաբացարկ է հայտարարել

Մայքլ Բլումբերգն ինքնաբացարկ է հայտարարել
04.03.2020 | 21:19

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածու առաջադրվելու համար պայքարող միլիարդատեր Մայքլ Բլումբեգը ինքնաբացարկ է հայտարարում: Նա պատրաստվում է կոչ անել իր կողմնակիցներին ներկուսակցական ընտրությունների հաջորդ փուլերում աջակցել Ջոզեֆ Բայդենին:
Բլումբերգը նախագահական ընտրարշավ էր մուտք գործել նախորդ տարեվերջին՝ իր քարոզարշավի վրա շուրջ 600 միլիոն դոլար ծախսելով:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ