ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայում բժշկական դիմակները՝ միայն դեղատոմսով

Ֆրանսիայում բժշկական դիմակները՝ միայն դեղատոմսով
04.03.2020 | 21:21

Ֆրանսիայում ուժի մեջ են մտնում նոր կանոնները՝ բժշկական դիմակները կարելի է գնել միայն դեղատոմսով՝ ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբեթ Նդիյան: «Դիմակներն այս պահին հնարավոր չէ գնել, քանի որ մենք դեղատներին ցուցում ենք տվել, որ դիմակները բաժանեն միայն բժշկական մասնագետների շրջանում կամ դեղատոմսով», - հայտարարել է նա մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ