ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն հույս է հայտնել ՀԱՊԿ-ի գագաթաժողովում քննարկել դիտորդի կարգավիճակը

Լուկաշենկոն հույս է հայտնել ՀԱՊԿ-ի գագաթաժողովում քննարկել դիտորդի կարգավիճակը
05.03.2020 | 23:28

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ Մինսկը կողմ է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակության ամրապնդմանը և այլ հարթակների հետ փոխգործակցության ընդլայնմանը և հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում Մինսկի նախաձեռնությունները ՀԱՊԿ-ի դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի իրավաբանական ձևակերպման վերաբերյալ: «Կցանկանայի, որ մենք դրանք կարգավորենք հերթական գագաթաժողովի ժամանակ»,- շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ