ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պեսկովը պատմել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին

Պեսկովը պատմել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին
05.03.2020 | 23:28

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ժամ շփվել են առանձնազրույցի ձևաչափով, կես ժամ առաջ նրանց են միացել պատվիրակությունները՝ հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Երկու ախագահների բանակցությունների հիմնական թեման սիրիական Իդլիբում տիրող լարված իրավիճակն է: Բանակցությունների սկզբում ՌԴ նախագահը նշել էր թուրք գործընկերոջ հետ ստեղծված իրավիճակը «քննարկելու» անհրաժեշտության մասին:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ