ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գվատեմալան արտակարգ դրություն է հայտարարել

Գվատեմալան արտակարգ դրություն է հայտարարել
06.03.2020 | 16:13

Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին հայտնել է, որ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարում՝ աշխարհում կորոնավիրուսների բռնկման պատճառով:

Twitter-ում նա գրել է. «Նախարարների խորհրդի նիստում մենք որոշեցինք արտակարգ դրություն հայտարարել ամբողջ երկրում, հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակումից անմիջապես հետո», - ասաց նա: Գվատեմալայում ուժեղացվելու է սահմանային վերահսկողությունը: Նախագահը նշել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չկա:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ