ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանն Ասադի մասին է հարցրել Լավրովին

Էրդողանն Ասադի մասին է հարցրել Լավրովին
06.03.2020 | 16:29

Մարտի 5-ին Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը նվիրված էր սիրիական Իդլիբում տիրող իրավիճակին: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Պուտինի հետ բանակցություններից հետո Էրդողանը զրուցել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Իր մոտ կանչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին` Էրդողանը, մոռանալով, որ իր բարձրախոսը միացված է, հարցրել է Լավրովին` շփվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Լավրովը նրան պատասխանել է արդեն անջատած բարձրախոսի պայմաններում:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ