ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում

Նիկոլ Փաշինյան. Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում
06.03.2020 | 16:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը որակում էին որպես «ապազգային դավադրություն»։ Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։ Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ