ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գեղեցկացնելով աշխարհը

Գեղեցկացնելով աշխարհը
06.03.2020 | 22:13

Գեղեցկության Եվրոպայի առաջնությունում հաղթանակների տեղատարափ ունեցած Հայաստանի պատվիրակության անդամներն բազմաթիվ ոսկյա մեդալներ և մրցութային տարբեր անվանակարգերում նշանավոր տեղեր զբաղեցնելով ևս մեկ անգամ հաստատցեն, որ մենք ենք գեղեցկանում աշխարհը։ Եկատերինբուրգում փետրվարի 23-24-ը տեղի ունեցած Գեղեցկության Եվրոպայի առաջնությանը Հայաստանից առաջին անգամ հավաքական թիմով հայկական դրոշի ներքո հանդես եկան գեղեցկության ոլորտի լավագույն մասնագետները։ Հայաստանի պատվիրակությունն այնտեղ աչքի ընկավ իր բարձր պրոֆեսիոնալիզմով և գիտելիքների հմուտ կիրառմամբ: Մատնահարդարման, վարսահարդարման և բարբերների մրցույթում հայ վարպետները իրենց շլացուցիչ աշխատանքներով գրավել են բարձր հորիզոնականներ։

Մասնակցող հայկական խմբի մատնահարդարների թիմի ղեկավարը Ռաիսա Ռուբենին էր, վարսահարդարներինը՝ Ալինա Ղազարյանը, իսկ բարբերներինը՝ Հարություն Ջուլհակյանը։ Միջազգային CMC կազմակերպության ղեկավարը՝ Անտոնիո Բելանչոն, իսկ փոխնախագահը, մեր հայրենակից՝ կենդանի լեգենդ՝ Վաժա Մխիթարյանը։
Նշենք, որ Հայաստանում ևս գեղեցկության վարպետները առաջիկայում անմոռանալի օրեր են խոստանում. սեպտեմբերի 18-21-ին Երևանում կայանալու է իր տեսակի մեջ ունիկալ առաջին համահայկական գեղեցկության փառատոնը։

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ