ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բենյամին Նեթանյահուին չի հաջողվում կառավարություն ձևավորել

Բենյամին Նեթանյահուին չի հաջողվում կառավարություն ձևավորել
06.03.2020 | 22:15

Իսրայելի Կնեսետի ընտրությունների արդյունքում վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը ստացել է 58 մանդատ, կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է 61-ը: Նեթանյահուն ևս 3 մանդատի կարիք ունի: Մինչև մարտի 17-ը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը պետք է հայտարարի, թե թեկնածուներից ում է հանձնարարում կառավարություն ձևավորել: Կոալիցիա ձևավորելու համար սահմանված է 28 օր, թեկնածուն կարող է լրացուցիչ երկու շաբաթ խնդրել:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ