ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սահակ Մաշալյանի լուսանկարը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դիմանկար» անվանակարգում

Սահակ Մաշալյանի լուսանկարը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դիմանկար» անվանակարգում
06.03.2020 | 22:18

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի լուսանկարը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դիմանկար» անվանակարգում:

35 տարի շարունակ Թուրքիայում անցկացվող ֆոտոլրագրության ոլորտում Տարվա լավագույն լուսանկարների մրցույթին այս տարի 6 000 աշխատանք է մասնակցել: 7 անվանակարգերում 34 լուսանկար և 7 ֆոտոշարք մրցանակներ են ստացել:
Դիմանկար անվանակարգում հաղթած Demirören լրատվական գործակալության ֆոտոլրագրող Ջան Էրոքի լուսանկարում պատկերված է Պոլսո 85-րդ պատրիարք Սահակ Մաշալյանի արտացոլանքը 64-րդ պատրիարք Հակոբոս Սերոբյանի դիմանկարի մեջ:
Հակոբոս Գ Սերոբյան պատրիարքը երկու շրջան է պաշտոնավարել՝ 1839-1840 և 1848-1858 թվականներին, նրա օրոք է կառուցվել Ստամբուլի Քընալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:


Ուշադրության է արժանացել նաև վախճանյալ Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի թաղման արարողության տպավորիչ լուսանկարը: Մրցույթում հաղթած լուսանկարներից մեկն էլ ստացել է մեծանուն պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի անվան հատուկ մրցանակ:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ