ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանում 12 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Վրաստանում 12 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
07.03.2020 | 14:31

Վրաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի: Վարակվածների թվում է նաև «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն:
Նիկոլոզ Գամկրելիձեն իր վարակի մասին տեղեկատվություն էր տարածել սոցցանցերի միջոցով:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ