ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ֆլեշմոբն եմ մեկնարկում

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ֆլեշմոբն եմ մեկնարկում
07.03.2020 | 14:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում մասնակցում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ֆլեշմոբն եմ մեկնարկում։ Ցանիր քո ծառը, աճեցրու, տնկիր եւ նվիրիր այն՝ քո հարազատին, քո նախնիներին, քո հայրենիքին»։

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ