ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով՝ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն

Ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով՝ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն
08.03.2020 | 16:45

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։ Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացնում է, որ դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ։ Այժմ նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ