ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոնը ցանկանում է Էրդողանի հետ քննարկել Սիրիայի խնդիրը

Մակրոնը ցանկանում է Էրդողանի հետ քննարկել Սիրիայի խնդիրը
08.03.2020 | 21:32

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, թե ցանկանում է հանդիպել թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Սիրիայի հարցը:
Մակրոնը ուզում է Էրդողանից հստակ պարզաբանումներ ստանել Սիրիայի շուրջ թուրք-ռուսական պայմանավորվածությունների վերաբերյալ: Le Journal du Dimanche պարբերականի փոխանցմամբ` Մակրոնը կարող է Էրդողանին ընդունել արդեն առաջիկա երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, սակայն Ելիսեյան պալատը պաշտոնական ծանուցում դեռ չի տարածել:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ