ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միհրան Հակոբյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Միհրան Հակոբյանը հրավիրվել է Քննչական կոմիտե
09.03.2020 | 12:47

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է, որ ստացել է ծանուցագիր Քննչական կոմիտեից հարցաքննության ներկայանալու համար: «Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ»,- գրել է Հակոբյանը և հավելել, որ ավելի ուշ կտեղեկացնի, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունի նա այդ գործի հետ:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ