ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն Անկարային կոչ է անում փախստականներին հեռացնել Հունաստանի սահմանից

ԵՄ-ն Անկարային կոչ է անում փախստականներին հեռացնել Հունաստանի սահմանից
09.03.2020 | 22:55

Եվրամիությունը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին հեռացնել փախստականներին Հունաստանի հետ սահմանից՝ Բրյուսելում ասուլիսում հայտարարել է Եվրա հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Վան դեր Լայենը:


«Փախստականների խնդրի լուծումը կնվազեցնի սահմանի լարվածությունը, այն ճնշումը, որ գործադրվում է թե Թուրքիայի և թե Հունաստանի վրա», - նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Վան դեր Լայենի խոսքով՝ առաջնահերթ խնդիրներից է հունական կղզիներում գտնվող փախստականների` նախևառաջ անչափահասների տեղափոխումը ԵՄ մայրցամաքային տարածք:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ