ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիան՝ կարանտինի մեջ

Իտալիան՝ կարանտինի մեջ
10.03.2020 | 12:06

Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Մինչև ապրիլի 3-ը առանց հիմնավոր պատճառների բնակավայրերի միջև տեղաշարժը սահմանափակված է։ Իշխանությունները խորհուրդ չեն տալիս դուրս գալ տներից՝ բացառությամբ աշխատանքի և խանութներ գնալու: Փակ են բոլոր դպրոցներն ու համալսարանները, մարզական միջոցառումները չեղարկվել են:


Երեկ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 1807-ով: Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 9 000-ը, մահացել է 463-ը: Բանտերում անկարգություններ են սկսվել։
Եվրոպայում վարակվածների թիվն աճում է, Իտալիայից հետո ամենաարագ տարածումը Ֆրանսիայում է՝ 1,5 հազար դեպք, մահացել է 30 մարդ: Վարակվածների թվում են մշակույթի նախարարը և Աժ պատգամավորներ:
ԱՄՆ-ում ևս մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ վարակված են, նրանցից երկուսի հետ շփվել է նախագահ Դոնալդ Թրամփը:
Իռլանդիայում, որտեղ 24 հիվանդ կա, չեղյալ են հայտարարվել Սուրբ Պատրիկի օրվա միջոցառումները:


Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի 106 երկրներում՝ 4 000 մարդու մահվան պատճառ դառնալով: Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակված է մոտ 114,5 հազար մարդ:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ