ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը խոստացել է տնտեսական լուրջ քայլերի դիմել

Թրամփը խոստացել է տնտեսական լուրջ քայլերի դիմել
10.03.2020 | 12:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին խոստացել է լուրջ տնտեսական քայլեր ձեռնարկել, ներառյալ՝ աշխատավարձի հարկի նվազեցում: Սպիտակ տանը մամուլի ասուլիսում նա ասել է. «Վաղը մենք մամուլի ասուլիս կանցկացնենք, որ խոսենք տնտեսական առումով տարբեր հարցերի շուրջ։ Դրանք շատ էական կլինեն, ներառյալ, իհարկե, աշխատավարձի հարկի նվազեցումը»: Երեքշաբթի առավոտյան այդ թեմաները քննարկվելու են Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։ Թրամփը նաև հայտարարել է, որ ծրագրում է «աշխատավարձի հարկի էական կրճատում»:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ