ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Քաղաքականության մեջ ես էմոցիոնալ եմ

Նիկոլ Փաշինյան. Քաղաքականության մեջ ես էմոցիոնալ եմ
10.03.2020 | 22:04

Քաղաքականության մեջ ես էմոցիոնալ եմ, Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ուզում եմ ընդունել քննադատությունը, երբեմն, գուցե, մենք ավելի էմոցիանալ ենք դառնում, քան պետք է», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետք է էմոցիոնալ շփվել միմյանց հետ, բայց դա չպետք է դառնա փոխադարձ ատելություն, մարդկանց յուրայինների ու օտարների բաժանելու գործընթաց։ «Հայաստանում պետք է լինի առողջ մթնոլորտ, մենք բանավեճի նոր կուլտուրա պետք է մտցնենք։ Բանավեճը չպետք է մեր կյանքի ոչ քաղաքական հատվածի վրա ազդեցություն ունենա», - ասաց նա։ Վարչապետը նշեց՝ իրար հետ չհամաձայնելու կուլտուրան չպետք է դառնա մեկը մյուսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառ։

«Ես կոչ եմ անում ատելությանը ատելությամբ չպատասխանել, զզվանքին զզվանքով չպատասխանել, որովհետև, մենք, ի վերջո, սիրո ու համերաշխության Հայաստանում ենք ապրում։ Այո, մեզ կարող են ատել, չնայած կուզեմ, որ չատեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց՝ հանրաքվեի արդյունքում լարվածությունը պետք է թոթափվի Հայաստանից։ «Հույս ունեմ, որ էդ նեգատիվը, գուցե նաև, մեր մեղքով կուտակված, կգնա, որովհետև մենք թեման փակված կհամարենք», - ասաց նա:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ