ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լեհաստանում կորոնավիրուսի պատճառով չեղյալ են հայտարարվել բոլոր զանգվածային միջոցառումները

Լեհաստանում կորոնավիրուսի պատճառով չեղյալ են հայտարարվել բոլոր զանգվածային միջոցառումները
10.03.2020 | 22:06

Լեհաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարելու երկրում բոլոր զանգվածային իրադարձությունները` կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով՝ հայտարարել է վարչապետ Մաթեուշ Մորավեցկին:

«Իտալացիներն ու գերմանացիները այդ քայլին շատ ուշ գնացին: Մենք ուզում ենք անել նախօրոք», - մանրամասնել է վարչապետը: Կորոնավիրուսի առաջին դեպքը Լեհաստանում գրանցվել է մարտի 4-ին՝ Գերմանիայից վերադարձած մի քաղաքացու մոտ: Մարտի 9-ից երկրում գործում է շուրջօրյա սանիտարական հսկողություն՝ Գերմանիայի և Չեխիայի հետ սահմանին:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ