ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Հուսամ՝ երբ քաղաքապետը վերադառնա Հայաստան, կպատասխանի այս հարցին». Դավիթ Խաժակյան

«Հուսամ՝ երբ քաղաքապետը վերադառնա Հայաստան, կպատասխանի այս հարցին». Դավիթ Խաժակյան
11.03.2020 | 23:10

Քաղաքացին զանգահարել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին եւ հարցրել՝ ինչպես է լինում, որ հեռուստացույցով հայտարարում են կանաչապատ տարածքների ազատման մասին, իսկ իրականում այգու մեջ նոր շինթույլտվություն են տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաժակյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Չորս ամիս առաջ օղակաձեւ զբոսայգում նկատեցի շինարարական աշխատանքներ` Մանկավարժական համալսարանի դիմաց: Մոտեցա, նկարեցի նախագիծը եւ հիշեցի, որ դա երբեմնի «Բոչկայի» տարածքում է արվում:
Չմտաբերեցի արդյոք այն բետոնի հիմքի վրա էր թե՞ ոչ, բայց որոշեցի հարցը չբարձրաձայնել: Ճիշտ է, ստացվում է զբոսայգու մեջ տրվել է նոր շինթույլտվություն, բայց արդեն կանխատեսում էի, որ իմքայլականները կմեկնաբանեն, որ սա նախկինի մեղքն է, իսկ իրենք պարզապես նույն տարածքի վրա տվել են նոր շինթույլտվություն:


Այսօր մի քաղաքացի զանգահարեց եւ դժգոհեց այդ շինարարությունից: Հարցնում էր այդ ո՞նց է լինում, որ հեռուստացույցով հայտարարում են կանաչապատ տարածքների ազատման մասին, իսկ իրականում այգու մեջ նոր շինթույլտվություն են տալիս: Հուսամ, երբ քաղաքապետը վերադառնա Հայաստան, կպատասխանի այս հարցին»։

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ