ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները
11.03.2020 | 23:16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Նրանք առանձնազրույց են ունեցել, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, ստորագրվել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր: Նախագահները մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով: Նավթարդյունահանող Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարների հանդիպումը հաջորդել է միջազգային շուկայում նավթի գնի անկմանը:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ