ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լիբանանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59-ի

Լիբանանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59-ի
11.03.2020 | 23:19

Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59-ի, գրում է NNA ազգային գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վալիդ Օմարին: Նոր դեպքերը հաստատվել են չորեքշաբթի Բեյրութի 2 հիվանդանոցներում՝ յուրաքանչյուրում չորս վարակված:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ