ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ նախագահը 5 նահանգում հաղթել է հանրապետականների փրայմերիզի ընտրություններում

ԱՄՆ նախագահը 5 նահանգում հաղթել է հանրապետականների փրայմերիզի ընտրություններում
11.03.2020 | 23:20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Այդահո, Վաշինգտոն, Միսիսիպի, Միսուրի և Միչիգան նահանգների առաջնային ընտրություններում, հայտնում է Associated Press-ը: Թրամփը Twitter-ում շնորհակալություն է հայտնել այդ նահանգի բնակիչներին աջակցության համար: ԱՄՆ նախագահը արդեն հաղթել էր 8 նահանգների առաջնային ընտրություններում:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ