ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կորոնավիրուսների պատճառով Ղազախստանում փակվել են առևտրային կենտրոնների կինոթատրոնները

Կորոնավիրուսների պատճառով Ղազախստանում փակվել են առևտրային կենտրոնների կինոթատրոնները
12.03.2020 | 14:35

Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանի առևտրաժամանցային կենտրոններում փակվել են կինոթատրոնները, հինգշաբթի հայտնել է փոխվարչապետ Էրալի Տուգանժանովը: «Առևտրի և զվարճանքի կենտրոններում տեղակայված կինոթատրոնները չեն աշխատի: Այս որոշումը հեշտ չի ընդունվել, մենք երկար քննարկել էինք: Մենք ունենք ֆիլմեր ավելի քան մեկ ժամ տևողությամբ, ուստի այդքան ժամանակ նույն սենյակում մնալը, կարծում եմ, որ կհանգեցնի որոշակի հարցերի, այնպես որ մենք նման որոշում ենք կայացրել», - ասել է նա մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ