ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Դոնալդ Թրամփը 30 օրով արգելել է Եվրոպայից մուտքն ԱՄՆ

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Դոնալդ Թրամփը 30 օրով արգելել է Եվրոպայից մուտքն ԱՄՆ
12.03.2020 | 14:39

ԱՄՆ-ն մարտի 13-ից 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը ԱՄՆ: Բացառություն կլինի միայն Մեծ Բրիտանիան՝ ասել է նախագահ Դոնալդ Թարմփը՝ քաղաքացիներին ուղղված խոսքում: Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ինչը հաջողվեց ԱՄՆ-ին: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական աջակցության հավելյալ միջոցները կկազմեն 200 միլիարդ դոլար:


Թրամփը հավելել է, որ իշխանությունները կսկսեն վարկեր տրամադրել փոքր և միջին բիզնեսին, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքով:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ