ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը Ադրբեջանում

Կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը Ադրբեջանում
12.03.2020 | 22:11

Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է քաղաքացի՝ ծնված 1969-ին: Նա վերադարձել է Իրանից, Ադրբեջանում նրա վարակը հայտնաբերվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը: Սա Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է: Կորոնավիրուսով վարակվածները 11-ն են: Հիվանդները հիմնականում վարակվել են հարևան Իրանում:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ