ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարդան Ոսկանյան. Տարածքային ամբողջականություն ասելով՝ Իրանը նկատի չունի Արցախի գոյությունն Ադրբեջանի ներսում

Վարդան Ոսկանյան. Տարածքային ամբողջականություն ասելով՝ Իրանը նկատի չունի Արցախի գոյությունն Ադրբեջանի ներսում
12.03.2020 | 22:13

Մեզնում հաճախ անհանգստություն են առաջացնում իրանական կողմի դիրքորոշումներում պարբերաբար հնչող «տարածքային ամբողջականության» սկզբունքի վերաբերալ հայտարարությունները։ Բայց պետք է հիշել, որ Արցախի Հանրապետությունը երբևիցե չի եղել Ադրբեջանի արածքային ամբողջականության մաս, «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հետևաբար, երբ Իրանը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դա դեռ չի նշանակում, որ նկատի ունի Արցախի գոյությունն Ադրբեջանի ներսում։ Բացի այդ՝ Իրանը բազմազգ պետութուն է, որտեղ կան բազմաթիվ անջատողական շարժումներ։ Հետևաբար իրանական իշխանությունները որևէ պարագայում չեն խոսելու ազգերի ինքնոոշման սկզբունքի մասին, քանի որ կարող են բախվել, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի խնդրի հետ, որը ենթադրում է Իրանի որոշակի մասի անջատում և հետագայում Ադրբեջանին միացում», - ասաց նա:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ