ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նորվեգիան փակում է դպրոցներն ու մանկապարտեզները

Նորվեգիան փակում է դպրոցներն ու մանկապարտեզները
12.03.2020 | 22:15

Նորվեգիայի բոլոր դպրոցները, մանկապարտեզները և համալսարանները փակվելու են կորոնավիրուսի պատճառով՝ հայտարարել է վարչապետ Էրնա Սուլբերգը:
«Այսօր կառավարությունը հայտարարում է Նորվեգիայում երբևէ իրականացված ամենածայրահեղ և լուրջ միջոցառումների մասին: Բոլոր մանկապարտեզները, դպրոցներն ու համալսարանները կփակվեն», - ասել է վարչապետը:
Մինչ օրս Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 700 դեպք:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ